ՍկզբնաէջըՎատիկանի
  Ձայնասփիւռ
Վատիկանի
  Ձայնասփիւռ  

Դասակարգումներ

  Սէր եւ զօրութիւն


  Եկեղեցի


  Մշակոյթ եւ    ընկերութիւն


  Վատիկանեան
   վաւերագրեր



  Համամիութիւն


  Սիւնոդոս


  Ընտանիք


  Երիտասարդներ


  Արդարութիւն եւ    խաղաղութիւն


  Քաղաքականութիւն


  Կրօնք եւ երկխօսութիւն


  Գիտութիւն եւ    բարոյագիտութիւն


  Ունկնդրութիւն եւ    «Հրեշտակ Տեառն»


  Առաքելական    ճամբորդութիւններ



cx_t07


 Սկզբնաէջը > Մշակոյթ եւ ընկերակցութիըն  > լուրեր


05/11/2009 13.39.45



Լուրեր հայկական կեանքէն`






Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովը շարունակեց իր աշխատանքները՝ բարձր նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարսյանի։ Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձավ եկեղեցի-պետություն հարաբերություններին և շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին ,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և աշխարհասփյուռ թեմերին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական զորակցության համար։ Այնուհետև իր խոսքն ուղղեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝` հաջողություն մաղթելով ժողովի աշխատանքներին։ ողջունեց բոլոր այն քայլերը, որ ուղղված են Հայ Եկեղեցու առաքելության զորացմանը և աշխարհասփյուռ ժողովրդի հոգևոր կարիքների բավարարմանը։ Նախագահը մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու անգնահատելի դերը Սփյուռքի կյանքում, երիտասարդ սերնդի կրթության գործում՝` Եկեղեցին նաև իբրև գործընկեր նկատելով բարոյական արժեքների վրա հաստատված Հայրենիք կերտելու ռազմավարական խնդրում։ Պրն Սարգսյանը բարձր գնահատեց Հայոց Եկեղեցու միջազային խաղաղասիրական գործունեությունը և կարևոր ներդրումը Էկումենիկ շարժման մեջ։ վստահեցրեց, որ պետական կառույցները պիտի շարունակեն զորավիգ լինել Հայ Եկեղեցուն իր բոլոր ձեռնարկներում և խորացնել արդյունավետ համագործակցությունը՝` ի խնդիր մեր ժողովրդի բարօրության և Հայրենիքի պայծառացման։ Անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 10-ամյակին՝` ՀՀ Նախագահն երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը այն հսկայածավալ գործունեության համար, որ Նորին Սրբությունն իրականացրել է մեկ տասնամյակի ընթացքում։ Նախագահը Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց ՀՀ բարձրագույն՝` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝` ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար։ Նորին Սրբությունը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, իր խոսքում նշեց. Մենք ընդունում ենք այն որպես գնահատանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու գործունեության, հոգևոր մեր սպասավորների ծառայության։ Սա նաև վաստակն է մեր հայրերի ու հայրապետների ծառայության, ովքեր այն երազանքով մաքառեցին, տքնեցին, որ պայծառ լինի Հայ Եկեղեցին, զորեղ՝` մեր ժողովրդի կյանքը և կանուն՝` Հայոց պետականությունը։


  « Ետդարձ դէպի նիւթերու ցանկ

 


Մշակոյթ

եւ

ընկերակցութիըն

07/11/2009 14.16.03
Հայկական եկեղեցւոյ օծում՝ Կայսերիի մէջ


06/11/2009 13.41.22
Էջ կը հայ երաժշտութենէն

Այսօր պիտի խօսինք Հայ երաժշտութեան մեծագոյն երախտաւոր Պապա Համբարձումի մասին։


04/11/2009 14.06.27
Լուրեր հայկական կեանքէն

Հայաստանի հողերը պէտք է վերադարձուին հայերուն ըսած է հայազգի աշխարահռչակ երգիչ եւ Զուիցերիոյ մէջ Հայաստանի դեսպան Շարլ Ազնաւուր։



04/11/2009 14.05.32
էջ մը հայ գրականութենէն` Սիպիլ (Զապէլ Ասատուր, 18631934). Հայ գրականութեան կանացի զգացականութիւնը


02/11/2009 12.59.57
Լուրեր հայկական կեանքէն



Առընչաքից դասակարգեր


Նախորդ
  էջ  Նախորդ էջ
Սկզբնաէջը  Սկզբնաէջը
Գրէ'
  խմբագրութեան  Գրէ' խմբագրութեան
top
top
All the contents on this site are copyrighted ©. Webmaster / Credits / Legal Conditions
top
top